Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/416

Այս էջը սրբագրված է

Շահվերդյանին` նա ինձ կհասցներ—և ես խորապես շնորհակալ կլինեի։

Ընդունեցեք խորին հարգանքներս.

կոմ. բարևներով` Ձեր` Չարենց

P. Տ. Կուզեի նաև հայտնած լինել, որ ես այստեղ առհասարակ ինձ հեռու եմ պահում հայ գաղութից, ոչ մի հարաբերության մեջ չեմ մտնում, այսպես կոչված, «ազգային մտավորականության» հետ. նույնպես հեռու եմ պահում ինձ ամենայն ալկոհոլից` խոր կսկիծով մտաբերելով Թիֆլիսի սկանդալը17, որի հետևանքները, վախում եմ, որ արտահայտվեն վերադառնալուցս հետո կուսակցական տոմսումս` контр. комиссия-յի հայտնի գրությամբ!

Նույնը

շ

Պոլիս, 8 հունվարի, 1925 թիվ

31. <Հ.ՍՈՒՐԽԱԹՅԱՆԻՆ>

(Բանաստեղծ Ե. Չարենցի արտասահմանից գրած նամակից)

Գտնվում եմ արտասահմանում։ Պետք է շեշտեմ, որ արտասահման ասածդ այնպիսի մի բան է, որի նմանը մենք չենք տեսել անգամ մինչհեղափոխական Ռուսաստանում` ոսկեփոր բուրժուայի սանձարձակ թագավորություն, որ հասել է իր տեսակի կատարելության: Պատկերացրեք ամեն տեսակի իրեր, իրեր, իրեր — սքանչելի օթելներ, վիտրիններ, թատրոններ, խանութներ, մանեկեննևր, կիներ, լակեյներ, ժուռնալիստներ, քահանաներ, մոլլաներ, դիպլոմատներ, գրողներ, թերթեր, գրքեր, օթոներ, անասուններ—ու այս ամենի վրա նստած