Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/417

Այս էջը սրբագրված է

ճարպավիղ մեկը, որ իշխում է, լափում ու տիրապետում։ Եվ այդ բոլորը քծնում են նրան, իրենց գերագույն տիրոջը` տիեզերական բուրժուային, որ նստում է շքեղ օթելներում, ուտում է ուստրից ու պարում ֆոկստրոտ։ Սա, իհարկե, առաջին ընդհանուր տպավորությունն է, որից շշմում է մարդ, բայց հետզհետե սովորում է ուշքը, և մարդ սկսում է ավելի սառը նայել ու տեսնել այս պատկերի զանազան կողմերը: Նախ և առաջ հիացմունք է առաջացնում նյութական կուլտուրայի այն բարձր մակարդակը, որի հանդեպ մեր երկիրը դեռ նահապետական է, համարյա նահապետական: Հարկավոր է սառը սրտով խոստովանել, որ այսօրվա ապ հաստասնդոլկ դեգեներատը, այդ համաշխարհային բուրժուան հարյուրավոր տարիների իր տիրապետության ընթացքում կարողացել է կազմակերպել նյութական այնպիսի մի կուլտուրա, որ եթե նրա արանքից մենք այսօր կարողանայինք հանել այլևս պարազիտ դարձած այդ անասունին, — կյանքը դրախտ կդառնար: Մեծ, վիթխարի, նյութական ահռելի կուլտուրա է կուտակվել այստեղ, Եվրոպայում: Մարդ շշմում է նրա փայլից ու հարմարություններից, բայց երբ տեսնում է, երբ ֆիզիկապես շոշափում է, որ այդ բոլոր բարիքներից. դեռևս օգտվում է միմիայն դեգեներացիայի հասած, այդ կուլտուրայի առաջադիմությունը կասեցնող բուրժույը—նա առնվազն... կոմունիստ է դառնում, եթե դեռ չէր... Կոմունիստ—գիտե՞ք ինչ հպարտ զգացմունք է առաջանում իմ մեջ այն մտքից, որ ես կոմունիստ եմ, բոլշևիկ, Լեէփ&աէյան կազմակերպության անգամ։ Այսինքն մի «բան», որի անունը միայն սարսափի է մատնում այստեղ ամեն մի բարեկիրթ բուրժուայի: Այնպիսի մի զարհուրանք, անասնական վախ կա այստեղ բոլշևիզմի հանդեպ, որ անհնարին է նկարագրել: Համարյա ամեն

27-292