Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/418

Այս էջը սրբագրված է

մի քայլում այստեղ զգացվում է բոլշևիզմի ներկայությունը, և դա արդեն ոչ թե «ուրվական» է, այլ ահռելի (բուրժուաների համար, իհարկե) մի իրականություն, որ շարժվում է և կուտակվում, որպես հալած երկաթի հեղեղ, որպեսզի սրբե աշխարհի երեսից տիեզերական ձրիակերին, այսօրվա դեռ հղփացող բուրժուային։ Եվ նա զգում է այս, բնազդով զգում է մահվան մոտալուտ վայրկյանը, բայց չի ուզում հավատալ դրան ու մահամերձի վերջին հուսով գործի է դնում զանազան չեմբեռլինների ու մուսոլինների, որոնք դժվար թե կարո ղանան նրան փրկել։

<1925>

32. Դ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ

Սիրելի Դերենիկ,

Բացի պաշտոնական դիմումս` գրում եմ և մասնավոր ձևով։ Փարիզում հրատարակվող թերթը և մանավանդ ժուռնալը1 պետք է այն վայրը լինեն, ուր հանդիպելու են իրար Հայաստանի և արտասահմանի այն գրողները, որոնք անվերապահ կերպով փարած են Խորհրդային Հայաստանի գաղափարին։ Այս նպատակին հասնելու գլխավոր պայմանը մեր այդտեղի գրողների կենդանի աջակցությունն է, առանց որի դժվար թե բան դուրս գա։ Մանավանդ կարևոր է մեր այն անկուսակցական գրողների աշխատակցությունը, որ ծանոթ են արտասահմանին2։ Այս տեսակետից շատ անհրաժեշտ է քո աշխատակցությունը։ Հույս ունեմ, որ դու չես ծուլանա և ամենաեռանդուն կերպով կաշխատակցես ինչպես մեր թերթին, այնպես էլ ժուռնալին։ Շատ լավ կլիներ, եթե դու ուղարկեիր մեզ այնպիսի պատմվածքներ ու ֆելիետոններ