Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/42

Այս էջը հաստատված է

Է առնվազն «ամենագետ» լինել նման տրամաբանություն ունենալու համար։

Հետաքրքիր էր իմանալ, թե ինչի՞ց է ընկ. Կարինյանը եզրակացնւմ19 իմ «տգետ» լինելը: Եվ ինչի՞ց, որ ես «պատահմամբ» եմ Մոսկվա ընկել:

Եթե նա մի փոքր բարեխղճություն ունենար և թերթեր իմ երկերի ժողովածուն—պիտի տեսներ, որ «Ռոմանս»-ում գործածած իմ բոլոր պրիոմներն ու մոտեցումները անմիջապես բխում ե<ն> իմ նախկին գործերից։ Իսկ ինչ վերաբերում է Մարիենգոֆին և Շերշենևիչին, թող հայտնի լինի ընկ. Կարինյանին, որ նրանք այնքան էլ «ձախերի» համբավ չունեն Մոսկվայում, այլ, կատաղի հակառակորդներ լինելով «ձախերին» (Մայակովսկու գրուպային), նրանք այս տարի Մոսկվայում կազմակերպեցին «разгром левого фронта». հայտարարելով իրենց «ռուսական կուլտուրայի» ներկայացուցիչներ: Այդ խղճուկ իմաժինիստները, որոնց ամբողջ գործունեությունը կայացել է Մայակովսկու գրական նվաճումները20 գռեհկացնելում, ոչ մի հմայք չէին կարող ունենալ «պրովինցիալիս» աչքին։ Եթե հարկ կա ասելու—ես կարող եմ հայտարարել, որ շատ բան եմ սովորել Մայակովսկուց, որին պարծանքով կարող եմ համարել իմ ուսուցիչր։ Շերշենևիչը և Մարիենգոֆը այստեղ ни причем: Եթե ընկ. Կարինյանի օլիմպիական ամենագիտությունը մի փոքր հետաքրքրվեր այդ հարցով, նա շատ և շատ նկատողություններ պիտի կարողանար անել Մայակովսկու իմ վրա ունեցած ֆորմալ ազդեցության մասին, և այդ նկատողությունները կարող էին լինել ոչ այնքան եթերային, որքան հիմա։ Երկու խոսք էլ կուզեի ասել «ՆԷՊ»֊ի մասին21: Հայտնի է, Որ «ՆԷՊ»-ից հետո դուրս ցցվեց «մեշչանինի մռութը» (ինչպես ասում է Մայակովսկին)22 անգամ մեր շատ և շատ