Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/424

Այս էջը սրբագրված է

այնքան գռեհիկ, վայրենի և սխալ թվացին, որ ես զարմացա, թե էդ ո՞նց մենք մինչև օրս գլխի շէինքբ ընկնում և չէինք հասկանում, որ այդտեղ կա մի մեծ, հիսմական, վիթխարի հակասություն, մի կենսական թյուրիմացություն։—Հարցը ճիշտ դնել—նշանակում է համարյա թե հարցը լուծել. և հարցը ինձ համար լուծվեց չափազանց պարզ և հասարակ ձևով. — ես հասկացա, մինչև ֆիզիկականի հասնողի պարզությամբ ես զգացի, որ այդ հիմնական սխալի միակ պատճառն այն է, որ արվեստի ասպարեզը միշտ էլ թափուր է եղել պրոլետարիատիբ րիաւոի «մսից և ոսկորից» շինված մարդկանցից: Ահա և ամբողջը։ Նույնպես հեռու ենք եղել նրանցից և մենք, —մենք նախ «արվեստագետներ» ենք եղել և ապա «պրոլետ»—ներ այս հարկավոր է շատ լավ գիտակցել ու շտկել ինտելիգենտական հասկացողությունների, տրադիցիաների և հոգեբանության ներքո հիմնովին կորված մեր նիհար մեջքերը! —Այսպես էլ գրեցի ես Կարոյին3, Միքայել Մազմանյանին4 և մյուս ընկերներին5: Իսկ սա կարելի է անել միայն մի միջոցով. — հարկավոր է մի անգամ ընդմիշտ ձեռք քաշել զանազան «իղմ»-երից, որ բխում են ձևին առաջնություն տալուց— և աշխատել «ոտքից գլուխ» թաթախվել, թրջվել եփվել ու կոփվել պրոլետարական իդեոլոգիայով, հարկավոր է հասկանալ, որ պրոլետարիատի անունից խոսողի համար չի կարող լի' լ «արվեստի» «ֆուտուրիստական», «կոնստրուկտիվիստական» կամ այլ տեսակետ, այլ միայն մի և միասնական տեսակետ—պրոլետարական տեսակետ։ Ոչ մի սպեցիֆիկացիա: Սովորել ամեն ինչ նույնպես և արվեստին ու գրականությանը, մոտենալ ամենից առաջ պրոլետարիատի դասակարգային պաքարիյ, նրա վերջնական հաղթանակի և համամարդկային հեգեմոնիայի տեսակետից— ահա՛ հիմնականը: