Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/426

Այս էջը սրբագրված է

սեկլամի նշանակություն: Եվ կարծում էինք, որ դա է այն իսկական արվեստը, որ հարկավոր է պրոլետաոիատին։ Իսկ գիտե՞ս ինչու էինք այդպես կարծում— որովհետև մեր ինտելիգենտական ողորմելի խելքով վերցնում էինք կենդանի բանվորներին և շինում էինք մի՝ իբր թե «դասակարգային օգուտի» անկենդան չուչելո, այդ «օգուտն» էլ վերցնում էինք ամբողջ մարդուց առանձին, օդում կախված,— չէ՞ որ մենք «հերթում էինք» կենցաղը և հոգեբանությունը!6—Եվ Լեֆից փոխ առած այդ ինտելիգենտական կեղծ դրամները մենք ուղում էինք սաղացնել իբր պրոլետարական գաղափարախոսության լիակշիռ ոսկիներ,—իբր, С ПОЗВОЛЕНИЯ СКАЗАТЬ7,—«մարքսիզմ»,— այնինչ դա ոչ այլ ինչ էր, քան ամենախիստ տեսակի բուրժուական մատերիալիզմ, վուլգարիզացիայի ենթարկված նիհիլիզմ8 և պիսարևշչինա Մախլաս։ —

   Այժմ մի երկու խոսք էլ իմ գրական գործերի մասին։ Ես գրել եմ մի մեծ պոեմ «Մյուր դե ֆեդերե» (Կոմունարների պատը — Փարիզում )10 անունով· պոեմը բաղկացած է 3 մասից· — 1) Պատը, 2) Ներքևում քաղաքը, 3) Մենք դեռ կգանք։ Մեծ գործ է, մոտ 100 էջ· նվիրել եմ Ալ· Մյասնիկյանի հիշատակին։ Հույս ունեմ. որ կարողացել եմ նրա հիշատակին արժանի բան դուրս բերել։ Ապա ես գրել եմ մի շարք մանր պոեմներ11, մի քանիսը Լենինի մասին, մեկը մանկական, որ կոչվում է՝ «Լենին քեռին»։ Սրանից երեքը գուցե հրատարակեմ Բեռլինում12, եթե հնարավորություն լինի։ 

Հա, սիրելի Սուրեն, կարծում եմ, բավական գրեցի։ Այժմ գանք քեզ…

14 մայիսի, 1925, Բեոլին 426