Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/428

Այս էջը սրբագրված է

կանենք և կուղարկենք։ Ապա խնդրում եմ հայտնես, թե մոտավորապես ե՞րբ հնարավորություն կունենաք մեզ մոտ ներկայացում դնելու։

Բարևներով քո' Չարենց

<1>926, X 12, <Երևան, Ուղղիչ տուն>

38. Մ. ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ

Սիրելի Դարբինյան,

Ներիր, որ պատասխանս ուշացրի։ Պատճառն այն էր, որ մի կողմից ես չափազանց զբաղված Էի, մյուս կողմից` սպասում էի, որպեսզի մի հանգամանք պարզվի և ապա գրեմ։ Այժմ ասեմ քեզ հետևյալը։ Նախ` «Կիկոսդ» այնքան լավն է, որ ոչ մի рекомендация-յի կարիք չունի։ Երկրորդ` եթե հրատարակության գործն այդտեղ գլուխ չեկավ` գրիր ինձ, ես կաշխատեմ այստեղ անցկացնել։ Այժմ ես աշխատում եմ Պետհրատում, գեղարվեստական բաժնում և, կարծում եմ, որ կոլեգիան սիրով կհամաձայնվի տպագրել քո գեղեցիկ գործը: Սակայն զգուշացնում եմ, որ դա կարող է ձգձգվել թղթի կրիզիսի պատճառով։

Ե. Չարենց

<12 VII, 1928, Երեան>

P. Տ. Եթե III մասի պատճենը1 չունես` գրիր, անմիջապես կուղարկեմ։ —Կրկին անգամ ներիր պատասխանս ուշացնելու համար։

Չարենց