Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/429

Այս էջը սրբագրված է

39. Մ. ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ

Սիրելի Դարբինյան,

Ուղարկում եմ քո այնքան ցանկացած «Երկու, խոսքը»։ Ավելին գրելու կարիք չկա։ Եթե ինձ հարցնես` ըսկի էլI երկու խոսքին` էլ կարիք չկար, բայց, եթե դու ուզում ես կամ գտնում ես, որ կարիք կա,—թող ըլլա։ Ես այնքան սիրեցի քո Կիկոսին, որ սիրով կկատարեմ նրա քնձռոտ քթի համար մի փոքրիկ ծառայություն։ Երբ գիրքդ լույս տեսնի` ուղարկիր1։ Հետևիր, որպեսզի «Երկու խոսքիս» մեջ տպագրության ժամանակ սխալներ չմտնեն։

Քո` Ե. Չարենց

<23 VII, 1928, Երևան>

40. Մ. ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ

Սիրելի Մաթևոս,

Քո «Կիկոսը» մտցված է մեր թարգմանական պլանի մեջ, թարգմանությունն հանձնված <է> Հ. Խաչատրյանին1, առաջաբանը՝ Չուբարին2։ Այս մասին մեր վարչության կողմից գրված է քեզ պաշտոնապես։ Ես արդեն գիրքն հանձնել եմ Խաչատրյանին, նա այս երկու, օրս թարգմանությունը կսկսի, իհարկե, առանց սպսսելու պայմանագրին.— այս մասին անհոգ եղիր։ Նա լավ թարգմանիչ է, բացի այդ իր սեփական ցանկությամբ ենք նրան հանձնել թարգմանությունը.— համենայն դեպս կապվիր նրա հետ. նրա հասցեն է` Эривань, Зактаг3. Չուրարի հասցեն է` «Խ. Հ.»-ի խմբագրություն: Այդ գործով մշտապես կարող ես դիմել ինձ։ Առաջաբանը և թարգմանությունը կհամաձայնեդնենբ քեզ հետ:

Ընկ. բարևներով՝ Եղիշե Չարենց

23 փետրվարի, 1930, <Երևան>