Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/43

Այս էջը հաստատված է

կուսակցական ընկերների հոգիներից։ Եթե որևէ կապ կա «Ռոմանսիս» և ՆԷՊ֊ի մեջ—ապա այդ կապը հարկավոր է հասկանալ հակառակ իմաստով։ «Ռոմանսիսի» բոլոր սրագույն անկյունները ուղղված են այդ «մռութների» ռեխին։

Ուզում եք կամ կամպոտ կամ չի՞ր․
կամպոտի փոխարեն
էսօր
ձեր
կակուղ ծնոտին մոտիկ
թող շաչե երգերիս ղամչին!

Երգերիս ղամչիով ես դեռ շատ բան ունեմ ասելու այսօր «կամպոտ» և «չիր» ուզող «մռութներին»— ՆԷՊ-ի այդ իսկական զավակներին, որոնց սրտում արդեն արթնանալ է սկսել քաղցրամեղմիկ սենտիմենտալիզմը — և ես կասեմ։ Եվ—

Թքա՛ծ, թե թերթերի վրա
իաշբար շարեն, Ողորմի!


ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

< Պատասխան պրոլետգրողների

գործադիր մարմնին>

Թերթիդ երեկվա համարում տպագրված է մի գրության1 Հայաստ. պրոլետ. գրողների գործադիր մարմնի ստորագրությամբ, որում ի միջի այլոց ասված է, որ իմ «Ամենապոեմը» և «Ռոմանս անսերը» հայացրած են Մայակովսկու «150 000 000»-ից3 և «Облако в штанах»-ից