Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/430

Այս էջը սրբագրված է

41. Մ. ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ

Սիրելի Մաթևոս,

Այն գլուխը, որ մտադիր ես ավելացնել «Կիկոսին»— շուտ ուղարկիր։ Կարծում եմ, որ լավ կլինի ավելացնես։ Գլուխը պետք է ուղարկես մեզ, Պետհրատ, իսկ մենք կհանձնենք թարգմանչին։ Առայժմ այսքան։

Բարևներ։ Ե. Չարենց

3 <III, 1930, Երևան>

42. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Սիրելի Կարեն,

Նամակդ ստացա։ 400 ռուբլի բաց է թողնված Հ. Քոչարյանին1: Քո ժամկետն անցել է, իսկ դու դեռ աշխատանքի կեսն ես ուղարկելես ուղարկելու բոլորը։ Շտապեցրու, որպեսզի այս տարի կարողանանք տպագրել։

Բարևներ։ Ե. Չարենց

26 II, 1932, <Երևան>

43. Կ. ՄԻՔԱՅԵՅԵԼՅԱՆԻՆ

Սիրելի Կարեն,

Ուղարկիր վերջին գլխի թարգմանությունը և անպայման կոմենտարիաների թարգմանությունը1:

Գալիս գիրքդ բեր2, բայց ոչ թե տպված օրինակը, այլ մեքենայագրւյաձ: Գուցե որևէ անտիպ բան էլ մեջը մտցնես։ Կտպագրենք աշնանը։

Ողջույն սրտառուչ քեզ և Արփենիկ Ավետովնային. նմանապես Դարիկին և Սարգիս3 ավազակապետին։

Չարենց

7 VIII, 1932, <Երևան>