Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/442

Այս էջը սրբագրված է

տեղ հասնո՞ւմ են, աղոտ ու շաբլոն չե՞ն հնչում։ Ես շատ եմ վախենում դրանից, պոեզիան ախր խարդախ բան է, եթե նա մի լեզվով հնչում է խոր ու ինքնօրինակ, դա դեռ երաշխիք չէ, որ մի այլ, ավելի կուլտուրական լեզվով թարգմանված էլ, կարող է տպավորություն գործել: Ես շատ եմ վախենում դրանից. գուցե իմ բոլոր բանաստեղծությունները քոռ կոպեկ էլ չարժեն և նույնիսկ ամոթ է դրանք ցույց տալ այնպիսի նրբաճաշակ ընթերցողների, որոնց համար Պուշկինը, Բլոկը, Մայակովսկին, Պաստերնակը իրենց հայրենական բանաստեղծներն են։ Արժե՞ արդյոք, որ ես մի այդպիսի բարձունք մագլցեմ: Նույնիսկ սարսափելի է մտածելը։ Այն, որ աշխարհի այդ հանճարեղ գրականությունը (այսինքն` ռուսական) այսօր հեղեղել են ամեն տեսակ ժարովներ և ուտկիններ. դա իհարկե, դեռ չի կարող հույս և արդարացում լինել քիչ թե շատ լուրջ մարդու համար, որի համար պոեզիան դեռ չի դադարել կյանքի բարձր սխրանք լինել։ Այնպես որ, ընկ. Գատով, շատ եմ խնդրում Ձեզ, գրեցեք ինձ ուղղակի, անկեղծ, առանց ձևականությունների և սենտիմենտալության։ Դուք ինձ չեք վիրավորի նույնիսկ ամեաոչնչացնող խոսքով, ինձ համար ավելի լավ է սկզբից ևեթ իմանալ ճշմարտությունը, քան կեղծ պատրանքներ սնել (թեև, երդվում եմ պոեզիայով, ես առանձնապես մեծ հավակնություններ չունեմ էլ. ինքս հրաշալի հասկանում եմ, որ բնավ էլ պարտադիր չէ նշանավոր պոետ քինել իր ազգային գրականությունից դուրս, լեհերի. սերբերի մեջ քի՞չ կան մեզ նմանները, որոնց անունը մենք չգիտենք)։ Եվ էլի ահա թե ինչպիսի խնդիրք ունեմ ես. գրեցեք ինձ խնդրեմ, ի՞նչ տիպի թաները կարող են Ձեզ մոտ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել: Արդյոք փիլիսոփայական կարգի՞, տեղական բովանդակությա՞մբ, թե՞ ժամանակտկից համամիութենական