Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/447

Այս էջը սրբագրված է

54. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Հեռագիր

Մոսկվա, Կարեն Միքայելյանին

Դիմավորիր 26-ի առավոտյան ժամը 11-ին Կուրսկի կայարանում, գնացք 48։

Չարենց

Օրյոլի կայարանից

<1935, 25 VI>

55. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Հեռագիր

Մոսկվա, Միքայելյանին


Անթոլոգիայի բոլոր նյութերով հրավիրված գրագետների հետ միասին մեկնիր Երևան. գրագետներին հրավիրելու կարգադրությունը կստանաս առանձին ԽՀԿՏ1 միջոցով։

Չարենց

<1935, նոյեմբեր, Երևան>

56. Ս. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ

Սիրելի Մելիքսեթ,

Ես ֆինանսական ծայրահեղ կարիքի մեջ եմ. եթե կարող ես այսօր ուղարկիր գոնե մի 300 ռ. — թեկուզ հենց «Ալագյազ»-ի ստիխների հաշվին1 կամ այլ բանի։ — Եթե այսօր չես կարող` գոնե վաղը։ Հետևանքի մասին խնդրում եմ տեղեկացնես իմ բնակարանը2։

Չար

<1935, Երևան>