Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/448

Այս էջը սրբագրված է

57. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Կարեն,

Այնքան եմ գազազած քո դեմ և, երևակաիր` մաաամբ իմ դեմ, որ անհնարին է ասել... Գիտեմ, որ դու էլ ես գազազած, բայց... ո՞վ է մեղավոր, մենք, և-միմիայն ՄԵՆՔ, այսինքն` ես, դու-և բոլոր ՄԵԶ նմանները,- т. е. - հայ մտավորակսւնության այն մասը, որը պատմականորեն իբրև թե միակ ԿԱՄՈՒՐՋՆ է մեր անցյալի և ներկայի միջև, սակայն, ինչպես երևում է - երերուն է այդ կամուրջը, ինքնությունը կորցրած, խեղճ ու անկամ... Ինչևէ. այս մասին ես համարձակվել եմ գրել անգամ մեր 15-ամյակին նվիրած բանաստեղծության մեջ1, ուր խոսվում է հայ ժողովրդի ոգու խեղճության մասին` իբրև ամենադժվար հաղթահարելի չարիքի մասին։- Հասկացողը` հասկացա՛վ։

Սակայն անցնենք բուն խնդրին:

Կարե՛ն։

Ինչո՞ւ այսքան խեղճ է մեր հոգեբանությունը։ -Ախր իրականությունը ճի՞շտ հակառակն էր, բայց... ճակատագրորեն պատահեց հակառակը:

Ե՞ս եմ մեղավոր, թե դու,-թողնենք Ալլահին,-բայց փաստը հետևյալն է։

Ես` ժամանելով2 Երևան` առաջին իսկ հարմար առիթով եղա Աղասու մոտ և մանրամասն խոսեցի նրա հետ: Նա համաձայնեց բոլոր առաջադրանքներին, բոլոր, առանգ բացառության:

Իբրև կոնկրետ, գործնական եզրակացության երկու ընթագիկ առաջադրանքի` նա իձճ անձամբ հանձնարարեց.-

7. Հեռագրել քեզ, որ մեկնես Երևան` քո նյութերով հանդերձ, որպեսզի ինքը ձևակերպի վերջնականապես ամբողջ գործը3.-