Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/450

Այս էջը սրբագրված է

գրողներ հրավիրելու հետ:— Որքան հայտնի էր ինձ՝ ինքդ էլ քո գալը չէիր կապում դրա հետ։ Այդպիսի խնդիր իսկի գոյություն էլ չուներ։ Այդ իսկ պատճառով իմ հեռագրում սկզբում ես գրեցի, որ անթոլոգիայի նյութերի հետ մեկնես Երևան, ապա՝ գրոգներ հրավիրելու մասին տեղեկացրի, որ այդ մասին (և ոչ թե ՔՈ գալու մասին) տեղեկություն կստանաս ԴԿՍԱ-ի միջոցով։— ԴԿՍԱ-ի միջոցով ստանալիք տեղեկությունը (ըստ իմ հեռագրի) վերաբերում էր ՄՒՄԻԱՅՆ ՌՈՒՍ ԳՐՈՂՆԵԵՐ հրավիրելուն (որոնց, ըստ իմ հեռագրի հրավիրելու էր ԴԿՍԱ-ն)—այդ մասին ես հարկ համարեցի գրել քեզ հեռագրում, քանի որ քեզ հետաքրքրում էր և այդ խնդիրը։ — Մի՞թե ԻՄ հեռագրից կարելի էր եզրակացնել, որ ԴԿՍԱ-ի միջոցով դու պաշտոնական առաջարկ կստանաս գրողներին հրավիրելու—կամ, մանավանդ, այդ կապակցությամբ մեկնելու Երևան... Մի՞թե այդքան անհասկանալի էր իմ հեռագիրը...

 Դու պետք է հասկանայիր, որ քո գալը ոչ մի կապ

չունի դրա հետ — և ռուս գրողներին հրավիրելու մասին ես հայտնում եմ քեզ հեռագրով միմիայն այդ հարցի մասին քեզ տեղեկություն տալու նպատակով։ — Ապա դու պետք է հասկանայիր, որ առանց պաշտոնական հրահանգի' ես երբեք կատեգորիկ կերպով չէի կարող հեռագրել քեզ մեկնել Երևան' անթոլոգիայի նյութերով:— Ուրեմն։ — Որպիսի ահռելի տպավորություն պիտի թողներ քո հեռագիրը իմ վրա... Դուրս էր գալիս, որ դու սպասում էիր պաշտոնական հեռագրի' քո Երևան գալը կապելով... ռուս գրողներ հրավիրելու խնդրի հետ... Ի՞նչ կարող էի պաատասխանել քեզ հեռագրով: 10 անգամ ես կազմեցի հեռագիր, բայց տեսա, որ հեռագրով անհնարին է հասկացնել այս, մանավանդ որ անպատեհ կլիներ հեռա¬