Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/455

Այս էջը սրբագրված է

տոկոլսկի վարիանտը։ Սույն հեռագիրը համապատաս¬ խան մարմինների հավանությանն է արժանացել, հետե- վապես ունի պաշտոնական փաստաթղթի ուժ։ Հարցը համարվում է լուծված. առաջարկվում է քեզ պահանջ¬ վող վարիանտը իրագործել հնարավորին չափ շտապ։


61. Կ. ՄԻՔԱՅԵԼՑԱՆԻՆ


Սիրելի Կարեն,


Ստացա նամակդ և օգտվելով Մարտիրոսի գալուցս գրում եմ ոչ թե պատասխան, այլ ողջույն և տեղեկանք մեզ հետաքրքրող գործերի մասին հակիրճ և փաստա¬ կան, մնացածը թողնելով առաջիկա հտնդիպումին: Ինչ¬ պես հեռագրիցս՛2’ տեղեկացար' Դրաստամատի առա¬ ջա բան ի հարցը փակվեց և որոշվեց իրագործել 9րյու- սով— Տիխոն ով[3— Անտոկոլսկի վարիանտը։ Հեռագիրը ես ուղարկեցի Աղասու հանձնարարությամբ—թեկուզ նախկին փորձը տարակուսանք էր հարուցում, որ ղու կարող ես «պաշտոնական» «բարաթ» պահանջել,— սա¬ կայն ես այնուամենայնիվ հեռագրեցի, մանավանդ որ Աղասուն խնդրեցի իր կողմից ևս, եթե կարելի է, քեղ տեղեկացնի. նա ասացf որ կանի. արավ թե ոչ—չգի¬ տեմ, սակայն առանց այդ էլ դու վստահ կերպով կարող ես իմ հեռագիրը ծառայեցնել ինչպես պաշտո¬ նական փաստաթուղթ. կարծում եմ, որ այդպես էլ արած կլինես։ Գրելու շատ բան կա, սակայն դժվար է գրել. երևի լսած կլինեք, որ ես բժշկվելու համար մեկնելու եմ ար¬ տասահման. շուտով Մոսկվա կլինեմ Փարիզ մեկնելու 455