Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/464

Այս էջը սրբագրված է

ստեղծագործության մեջ գյուղի դասակարգային պայքարը և այլն, և ոչ թե, ինչպես զեկուցում էր Սիրասը, քա՞նի գոմ են մաքրել, քա՞նի կուլակ են ձերբակալել և այն, այսինքն` գյուղ գնացող գրողներից մենք պետք է պահանջենք ոչ թե քաղաքական֊ ադմինիստրատիվ զեկուցում, այլ գրական-ստեղծագործական։ Ես այն միտքը հայտնեցի, որ մենք, իբրև խորհրդային գրողների միության Կազմ. Կոմիտե, մեզանից չենք ներկայացնում քաղաքական-ադմինիստրատիվ ինստանցիա, որպեսզի մարզիկ գործուղենք գյուղ` քաղաքական-ադմինիստրաաիվ աշխատանք կատարելու համար, որ դրա համար կան այլ ինստանցիաներ, որոնք կարող են գրողներին այլ կարգով գործուղել գյուղ և նրանցից պահանջել համապատասխան հաշվետվություն, որ մեր ֆունկցիաների մեջ չի մտնում այդ ամենը, որ եթե մենք գյուղ մեկնող ընկերներից իրավասու ենք պահանջելու հաշվետվություն, ապա այդ հաշվետվությունը պետք է կրի լոկ և միմիայն ստեղծագործական հաշվետվության բնույթ: Որքան ես կարող եմ և ընդունակ եմ հասկանալու` այսպես է գրվում հարցը նաև կենտրոնում, Մոսկվայում, և այս կարևոր հարցում որևէ շփոթություն մտցնելը կարող է ունենալ շատ բացասական հետևանքներ: Ի պատասխան իմ այս միանգամայն պարզ, համարյա այբբենական հարցադրման` ես բախտ ունեցա ընկ, Վշտունուց սկսած մինչև Կազմ. Կոմիտեի նախագահ ընկ. Չուբարից լսել միմիայն դեմագոգիկ մեղադրանք այն մասին, թե իբր ես անարխիզմ եմ քարոզում, որ իբր ես գրողին բաժանում եմ հասարակական գործչից և այլ նման անհիմն բաներ։ Բացի այս` ես լսեցի հետագայում, որ զանազան տեղերում, ուր ես իբրև անկուսակցական չեմ կարող մուտք ունենալ, այդ ելույթի առթիվ Սիրասի և այլ ընկերների կողմից եղել