Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/466

Այս էջը սրբագրված է

պրեզիդիումի անդամությունից, այնպես էլ «Նոյեմբեր»2 ամսագրի կոլեգիայի անդամի պարտակտնություններիը և թողնել սոսկ Խ. Գ. Մ. շարքային անդամ:

Ե. Չարենց

25 մարտի, 1933, Երևան

Հ. Խ. Գ. Մ. ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻՆ

Անցյալ տարի Պետհրատն ինձ առաջարկեց խմբագրել Հ. Թ-ի երկերի1 լիակատար ժողովածուն: Ես սիրով ընդառաջ գնացի և առաջին հերթին պայմանագիր կնքեցի Ն. Թ-ի հետ2 առ այն, որ նա պարտավորվում է հավաքել Հ. Թ-ի բոլոր գրվածքները, մեքենագրել տալ, .կատարել նախնական համեմատությունը բնագրերի հետ և հանձնել ինձ խմբագրելու:

Բացի այս նա պետք է կազմեր խրոնոլոգիական տախտակ և կոմենտարիաներ` իմ ցուցումներով:

Նա անցավ աշխատանքի և հետզհետե սկսեց ներկայացնել նյութերը, որոնք, իմ կողմից ևս ստուգման ենթարկվելուց հետո, ես սկսեցի բաժանել ըստ բաժինների, որոշ սիստեմով դասավորել, իսկ որոշ նյութեր, խրոնոլոգիական պատճառներով, դուրս թողնել ժողովածուից։

Գրքի խմբագր. աշխատանքում ոչ միայն ոչ մի մասնակցություն չի ունեցել Ն. Թ-ը, այլև ես սկզբից ևեթ խնդիր եմ գրել, որ Հ. Թ.-ի ժառանգները ոչ մի իրավունք չպետք է ունենան խառնվելու ժողովածուի խմբագրման գործին, այսինքն նյութերի ընտրության, դասավորման և այլն։

Այսպես էլ արվեց։