Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/467

Այս էջը սրբագրված է

Այս պայմանով միայն ես ստանձնեցի ժողովածուի պատ. խմբագրի պարտականությունը և բազմիցս անգամ հայտնել եմ իրեն — Ն. Թ., որ ոչ մի դեպքում թույլ չեմ տա խառնվել պատ. խմբագրի ֆունկցիաների մեջ — և նա չի խառնվել։ — Սակայն նյութերի մի մասը տպարան հանձնելուց հետո, երբ մենք անտիպ նյութերը բնագրերի հետ համեմատելուց հետո դրանք ևս պետք է հանձնեինք տպարան, ընկ. Ն. Թ. <տեսնելով> տպարանում, որ ժողովածուի տիտղոսի վրա գրված է միայն «խմբ. Ե. Չ.», պրետենզիա է հայտնում, որ տիտղոսի վրա պետք է գրված լինի «կազմեց Ն. Թ.»։

Երբ մենք նրան բացատրում ենք, թե «կազմել» հենց նշանակում է նյութերը ընտրել և դասավորել որոշ սիստեմով, հանգամանքներ, որոնք հենց կազմում են պատ. խմբ. աշխատանքի էությանը, որ նա այդ աշխատանքը ոչ միայն չի կատարել, այլև իրավունք էլ չուներ կատարելու, նա ոչ միայն չի հասկանում այս այբբենական ճշմարտությունը, այլև կարծում է, թե իրեն խաբում են... շահագործում և այլն։ — Այս... անհիմն կասկածանքներից գրգված նա ետ է վերցնում տպարանից իմ ստուգած անտիսլ նյութերը և... հայտնում, որ ինքը խաբված է և ոչ մի գործ չի ուզում ունենալ ոչ ինձ, ոչ Պետհրատի հետ։ Այնինչ ես նրան բազմիցս հայտնել եմ, թե պաշտոնապես, թե այլ առիթներով, որ ժողովածուի սկզբում կտպվի մի մանրամասն ծանոթություն խմբագրի կողմից, ուր ոչ միայն մեկ առ մեկ կհիշվեն Ն. Թ.-ի կատարած աշխատանքները (նյութերի հավաքումն, նախնական ստուգումն և այլն), այլև իր կատարած աշխատանքին կտրվի ամենաբարձր գնահատականը, որ (բառացի) առանց Ն. Թ.-ի աշխատանքի անհնարին կլիներ Հ. Թ.-ի երկերի հրատարակումն այն ձևով, որ ձևով որ տեսնում է ընթերցողը և այլն —