Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/468

Այս էջը սրբագրված է

կրկնում եմ` չնայած սրան նա այնուամենայնիվ գտնում է, որ իրեն շահագործում են, խարում են և այլն: Իսկ այժմ էլ նա դնում է այդ անհեթեթ պայմանը, թե ժողովածուն «կազմել» է Ն. Թ.-ը։

Անհրաժեշտ է արդյոք մի անգամ ևս կրկնել, որ Ն. Թ.-ի կատարած աշխատանբը ոչ մի առնչություն չունի ժողովածուն «կազմելու» աշխատանքի հետ, որ տվյալ դեպքում «կազմել» նշանակում է «խմբարել», և որ իր այդ... պահանջով նա պատ. խմբագրին դնում է միանգամայն անելանելի, համարյա իդիոտային դրության մեջ։ (Պարզ չէ միթե, որ եթե ժողովածուն կազմել է Ն. Թում.— ապա և ինչ է արել պատ. խմբ.): Շփոթելով իր կատարած աշխատանքը պատ. խմբ. ֆունկցիաների հետ` նա սկսել է տարածել... հերյուրանքներ, որոնք դուրս են գրական ամենատարրական էթիկայի սահմաններից: Այս ամենն առանձնապես դառնացնում է ինձ այն անսահման գուրգուրանքից և խնամքից հետո, որ ես ցույց եմ տվել դեպի Հ. Թ. յուրաքանչյուր տողը, տառը, ստորակետը (մի բան, որ չի կարող հերքել անգամ ինքը Ն. Թ.)։ Հաճախ մի «ը»-ի կամ ստորակետի համար ես ստուգել եմ մի քանի վարիանտներ, սլահանջել եմ ձեռագրեր և այլն, առհասարակ ավելորդ չեմ համարում հայտնել, որ ավելի անշնորհակալ, կասկածամիտ... վերաբերմունք դեպի գրողը և խմբագիրը, որի միակ հանցանքն է անսահման սերը դեպի Թում.,— ևս ոչ միայն չեմ հանդիպել կյանքում, այլև, եթե այդ ամենը մի հազարերորդ անգամ ես կարողանայի նախատեսել սկզբից—չէի ձեռնարկի այդ գործը, թեկուզև դրանից կախված լիներ իմ կյանքի փրկությունը։ Եվ այժմ հայտնում եմ ահավասիկ, որ ես, տեսնեչով նման անշնորհակալ... վերաբերմունք դեպի ինձ Ն. Թ. կողմից, ես ոչ միայն կտրականապես հրաժարվում եմ որևէ գործ