Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/470

Այս էջը սրբագրված է

Հեղինակային մի շարք նկատառումներ ինձ ստիպեցին չմեծացնել գրքի ծավալը։

Թարգմանությունն ինձ լրիվ բավարարում է։

Խնդրում եմ այն դիտել որպես հեղինակավորված:

Ս. Թ. դեկտեմբերի 25-ին շտապ փոստով կուղարկեմ «Ռուս ընթերցողին» համառոտ նախաբան։

Ե. Չարենց

4 III, 1934, Երևան

ԳՈՍԼԻՏԻԶԴԱՏ: ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻՆ

Եղիշե Չարենցից

Խնդրում եմ Ձեր կողմից թարգմանության և առանձին գրքով հրատարակություն ընդունած1 իմ բանաստեղծությունների ժողովածուի խմբագիր նշանակել ընկ. Իգոր Պոստուպալսկուն2։ Համաձայնության դեպքում խնդրում եմ իրազեկ դարձնել ինձ, որպեսզի ժողովածուին վերաբերող հետագա բոլոր հարցերը կարողանայի կարգավորել անմիջապես նրա միջոցով։ Դա անհամեմատ կհեշտացներ հարցը և հնարավորություն կտար մեռյալ կետից շարժելու այդ չափազանց ձգձգված գործը։

Ընկ. ողջույններով` Ե. Չարենց

1935, 21 VII, Մոսկվա

В ГОСЛИТИЗДАТ

Тов. Рябининой

До меня доходят слухи, что мое обращение тов. Накорякову о некоторых вопросах, связанных с изданием моей книги стихов, истолковывается как