Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/48

Այս էջը հաստատված է

վրա սևով տպում են իրենց պրիմիտիվ օրգանում։ Այսպիսի հայտարարությանց վրա կարելի է, իհարկե, ներողաբար ժպտալ։ Բայց երբ անիրազեկությունից բխող թյուրիմացությունը հագնում է կարմիր շապիկ և դառնում է ագրեսիվ — մնում Է ձեռնթափ սպասել, մինչև որ ժամանակը հարթե այդ բոլոր թյուրիմացությունները։


I

Ռուսական պոեզիայի ներկան, ինչպես Բրյուսովն է ասում իր մի հոդվածում( № 7)9—դա ֆուտուրիզմն է։Բայց նախքան ֆուտուրիզմին անցնելը հարկավոր է մի ընդհանուր ակնարկ գցել արդի ռուսական պոեզիային, նկարել այն ֆոնը, որի վրա իր ամբողջ հասակով ծառացել է ֆուտուրիզմը, որպես տիրապետող միակ ուղղություն։ Այդ ֆոնը շատ բազմագույն է ու բազմերանգ։ Նրա վրա ընդհանուր հայացք գցողին առաջին անգամից կարող է թվալ, որ ռուսական պոեզիայի ասպարեզում այսօր գոյություն ունեն և գործում են անթիվ ու անհամար հոսանքներ և ուղղություններ10։ Մանավանդ երբ մարդ աոաջին անգամ ընկնի Մոսկվայի պոլիտեխնիկական մուզեյը11, ուր հաճախ կազմակերպվում են գրական երեկոներ։ Այդտեղ նա կհանդիպի՝ ֆուտուրիստների, սիմվոլիստների, իմաժինիստների, նեո֊կլասիկների, նեո-ռոմանտիկներիո, նեո-ակմեիստների12, նիչևոկներիր13 և այլն և այլն և այլն. դժվար է բոլորին հիշատակել։ Այդ երեկոներին մասնակցում է և մի մորուսավոր ծերունի, նախկին սիմվոլիստ Իվան Ռուկավիշնիկովը, որ դուրս է գալիս հիմա որպես «Տրիոլետի Օրդենի» քուրմ, իր այդ «գրական հոսանքին» հիմք ունենալով այն պարզ հանգամանքը միայն, որ ինքը վերջերս լույս է ընծայել մի քանի