Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/493

Այս էջը սրբագրված է

1. ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆ ՇԱՀԳՅԱԼԴՅԱՆԻՆ

Լուսավոր, ժող. կոմիսարիատի արվեստի բաժանմունքը հիմնում է մի ժողովրդական պատկերասրահ, որի համար հավաքում է գեղարվեստական արժեք ունեցող նկարներ, արձաններ և այլն։ Ուստի խնդրում ենք Ձեզ գավառական հեղկոմից վերցրած արձանը ուղարկեք Լուս. ժող. կոմիսարիատ` արվեստի բաժանմունքին:

Արվեստի բաժնի վարիչ Ե. Չարենց

Քարտուղար

27 III, <19>20 թ.

Շտապ

2. ԵՐԵՎԱՆ ՔԱՂ. ԿԱՅԱԶՈՐԻ ՊԵՏԻՆ

Ս. թ. 25-ին քաղ. Մելիք-Աղամալյանը հին զենքերի իր կոլեկցիայից Ձեր իրավասությանը ենթակա վարչ<ութ>յան զենքեր ընդունող պատասխանատու աշխտտողին է հանձնել Դամասկոսի պողպատից, ոսկենախշ թուրքական մի հին թուր, որն ունի պատմա-գեղարվեստական արժեք։

Թուրը հանձնելիս քաղ. Մելիք-Աղամալյանը ընդունողին հայտնել է նրա արժեքը և խնդրել առանձնացնել մյուս թրերից։