Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/496

Այս էջը սրբագրված է

Երաժշտական գործիքները հաշվի առնելիս տերերին տրվում է հետևյալ վկայականը.

ՎԿԱՅԱԿԱՆ

Տրվում է սույն վկայականը քաղաքացի . .

առ այն, որ նրանից հաշվի են առնված . . .

երաժշտական գործիքներ, որոնք . . գավառական հեղկոմի լուսավորության բաժանմունքը թույլատրում է իր մոտ պահել։

Ծանոթություն. ցուցակագրած գործիքները արգելվում է տալ ուրիշին, ծախել կամ նվիրել առանց լուսավորության բաժանմունքի գիտության։ Սույն կարգադրությունը խախտողները կենթարկվեն պատասխանատվության հեղափոխական ժամանակների оրենքների համաձայն։

Արվեստի բաժնի վարիչ` Եղիշե Չարենց
Քարտուղար` Լ. Բաշինջաղյան2

3 հունվարի, 1921 թ.

6. ԳԱՎՀԵՂԿՈՄՆԵՐԻ ԼՈԻՍԲԱԺԻՆՆԵՐԻՆ

Ընդհանուր նախահաշիվ կազմելու համար խնդրում ենք շտապ հաղորդել մեզ, թե ինչ թատերա-երաժշտական ձեռնարկություններ են նախատեսվում գավառում, ինչ հիմնարկություններ կան, ինչ թատերա-երաժշտական ուժեր են աշխատում և հերթական ինչ ծախսեր են ի նկատի առնվում առաջիկա հունվար-փետրվար ամիսների համար։

Արվեստի բաժնի վարիչ Ե. Չարենց

4 հունվարի, 1921 թ.