Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/50

Այս էջը սրբագրված է

բ) Եվ հետևապես նշանակալից են դառնում գրական կուլտուրայի ընդհանուր զարգացման տեսակետից:

Այս հիմնական սկզբունքով ահա արդի ռուսական պոեզիային մոտենալիս՝ կարելի է բաժանել նրան երեք խոշոր հոսանքների15: Դրանք են.

1. Սիմվոլիստներ։

2. Ֆուտուրիստներ։

3. Պրոլետգրողներ։

Բացի այս երեք գլխավոր գրուպաները՝ 20 թվականին Մոսկվայում կազմակերպվեց այսպես կոչված «իմաժինիստներա»-ի խմբակը16, բայց չհարատևեց։ Անցյալ տարի սարքած իրենց մի երեկույթում, որ կոչվում էր «разгром левого фронта», նրանք իրենց խմբակը հայտարարեցին ցրված17։ Այդ խմբակը կազմված էր Եսենինից, Կուսիկովից18, Մարիենգոֆից19 ու Շերշենևիչից20 և իր կազմակերպման առաջին օրից հանդես եկավ, որպես կատաղի հակառակորդ ֆուտուրիզմի21։ Իր գոյության ընթացքում գրական այդ ուղղությունը, հանձին, թերևս, բացառապես Եսենինի, տվեց ռուս գրականությանը մի շարք բարձրարժեք երկեր և արտահայտիչը հանդիսացավ հասարակական որոջ խավի հեղափոխական և հակահեղափոխական տրամադրությունների22, այնպես որ, շատ խոշոր տեղ չտալով հանդերձ իմաժինիզմին՝ չի կարելի անտես առնել դրական այդ ուղղությունը23—և մենք հետագայում կաշխատենք պարզել նաև գրական այդ փոքրիկ հոսանքի հասարակական իմաստը և զուտ գրական տեղը՝ մյուս, վերևում հիշած երեք գլխավոր ուղղությունների կողքին։

Սկսենք սիմվոլիզմից։

Սիմվոլիզմը, ինչպես ինքը սիմվոլիստ լինելով հանդերձ նույն Բրյուսովն է ասում իր այդ