Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/500

Այս էջը սրբագրված է

13. <ԳԱՎՀԵՂԿՈՄԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ>

Գրել Գավհեղկոմի լուսավորության բաժնին1, համապատասխան դիմում անի նախ` արական գիմնազիային, որ թույլ տան պարապմունքներ ունենալ մինչև որ շենք գտնվի, և երկրորդ Գավհեղկոմի բռնագրավման բաժնին, որ դրամատ. ստուդիայի համ<ար> հատկացնեն մի հարմար շենք (երկու կամ մի սենյակից)։

Ե. Չարենց

<1>921, I 27

14. ԳԱՎՀԵՂԿՈՄԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍԵԿՑԻԱՅԻ ԸՆԿ. ՎԱՐԻՉԻՆ

Խնդրում եմ Շահումյանի անվան բանվորական տան դահլիճում հատկացնեք բաժնիս չորս մշտական տեղերի հետևյալ կարգով`

արվեստի բաժնի վարիչին . 2 տեղ

քարտուղարին . . . 1 տեղ

երաժշտական ենթաբաժնին 1 տեղ

Ավելորդ չի լինի հիշատակել, որ այդ չորս տեղերը պետք է հատկացվեն բաժնիս անկախ տոմսերի այն ընդհանուր թվից, որ ամեն անգամ պիտի ուղարկվեն Լուսավորության ժողովրդական կոմիսարիատին։

Արվեստի բաժնի վարիչ` Եղիշե Չարենց
Ի. տ. քարտուղարի` Լ. Բաշինջաղյան

31 հունվարի, <1921 թ.>