Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/502

Այս էջը սրբագրված է

օգտվելու համար մի քանի օրինակ Ախտալի շրջ. հեղկոմի նախագահ ընկ. Մինասյանին։

Արվեստի բաժնի վարիչ Ե. Չարենց

Քարտուղար

3 II, <1921>

18. ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿՈՄ. ՄԻՈՒԹՅԱՆ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ՖՐԱԿՑԻԱՅԻՆ

Խնդրում ենքէ եթե Ձեզ մոտ կան, ուղարկեք մեզ հեղափոխական երգեր և բանաստեղծություններ տաճկերեն և ադրբեջանյան լեզվով՝ տեղիս դերասանական միությանը և դրամատիկական ստուդիային հանձնելու համար։

Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց

Քարտուղար

<1921>

19. ՌԱԲԻՍԻՆ, ԳԱՎՀԵՎԿՈՄԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻՆ, ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԲԱԺՆԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻՆ

Լուսժողկոմի արվեստի բաժնին կից կազմակերպվում է թատերական ռեպերտուար մշակելու և նման մի քանի խնդիրներ պարզելու հանձնաժողով, ուստի խնդրում ենք Ձեր հիմնարկության կողմից ուղարկեք մի ներկայացուցիչ:

Հանձնաժողովի առաջին նիստը կկայանա վաղը, ամսույս 4-ին, երեկոյան ժ. 5-ին Լուսժողկոմի արվեստի բաժնում: