Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/504

Այս էջը սրբագրված է

երաժիշտները։ Եթե չեն օգտվում—կարգադրեցեք, որ օգտվեն, հակառակ դեպքում պիանինոն հետ կպահանջվի և կտրվի ուրիշ հիմնարկության։

Արվ. բաժնի վարիչ՝ Ե. Չարենց

Քարտուղար

12 II, <19>21 թ.

23. <ՀՐԱՀԱՆԳ ԱՐՎԵՍՏԻ ԲԱԺՆԻ>

Համաձայն Լուսժողկոմի № 13 հրամանի առաջարկում եմ բոլոր նրանց, ում մոտ կան երաժշտական գործիքներ և գեղարվեստական իրեր (նկարներ, քանդակներ և այլն) մինչև ամսույս 25-ը ցուցակագրվել Լուսժողկոմիսարիատի արվեստի բաժնում (Տեր-Ղուկասյան № 62) ամեն օր առ. ժ. 10—12-ը։

Խնդրում եմ բոլոր գեղարվեստագետներին, երաժիշտներին և գրողներին ցուցակագրվել Լուսժողկոմի արվեստի բաժնում ամեն օր առավոտյան ժ. 10—12։

Երևանի դրամատիկական ստուդիայի բոլոր ուսուցիչներին, նմանապես և աշակերտաշակերտուհիներին խնդրում եմ ցուցակագրվել Լուսժողկոմի արվեստի բաժնում ամեն օր առավոտյան ժ. 10—12։

Արվեստի բաժնի վարիչ՝ Եղեշե Չարենց

<1921, ապրիլ>

24. ՔԱՂԱՔԱՑԻ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ

Լուսժողկոմիսարիատի արվեստի բաժինը խնդրում է Զեզ տրամադրել Զեր դաշնամուրը «Մսուր» որբանոցին հինգ-վեց օրով՝ այնտեղ կայանալիք մանկական երեկույթի համար։