Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/505

Այս էջը սրբագրված է

Դաշնամուրի ամբողջության և անվնաս կերպով վերադարձնելու համար երաշխավորում է Լուսժողկոմիսարիատի արվեստի բաժինը։

Արվեստի բաժնի վարիչ՝

5 հունիսի, 1921 թ.

25. ԼՈԻՍԱՎՈՐՈԻԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴ. ԿՈՄԻՍԱՐԻՆ

Խնդրում եմ դերասան Ամո Խարազյանին1 նշանակել արվեստ ի բաժնի թատերական ինստրուկտոր:

Նա ունի թատերական երկարամյա փորձ, երկար տարիներ աշխատել է Թիֆլիսի ժողովրդական տանը և որպես այդպիսին կարող է օգտակար լինել թատերական գործը գավառներում կազմակերպելու խնդրում։

Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց

16 հունիսի, 1921 թ.

26. Հ. Կ. Կ. Կ. Կ.-ԻՆ

Ամսիս 25-ից Գավհեղկոմի թատերա-երաժշտական խմբի ցրելու պատճառով ընկ. Կարո Հալարյանը ազատվում է պաշտոնից և ուղարկվում ձեր տրամադրության տակ։

Արվեստի բաժնի վարիչ՝ Ե. Չարենց

Քարտուղար

24 VI, <19>21 թ.