Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/506

Այս էջը սրբագրված է

27. «ՆՈՐՔԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

Խնդրում եմ «Նորքի» 4-րդ գրքում տպագրված «Ես և Իլյիչը» պոեմի համար տողավարձ նշանակեք 40 կոպեկ յուրաքանչյուր տողին և ոչ երկու տողին։

Ե. Չարենց

<1>924, 15 VI

28. «ՆՈՐՔԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

Ընդ սմին ներկայացնելով իմ «Երկիր Նայիրի» վեպի երրորդ մասը և «Ստիննեսի մասին» պոեմը, խնդրում եմ կատարել ինձ հետևյալ վճարումները`

1. «Երկիր Նայիրի» III մասի համար (3 տպ, թերթ)-75 ռ.=225 ռ.

2. «Ստիննեսի մասին» պոեմի համար (300 տող) -40 կ. = 120 ռ.

3. «Ես և Իլյիչը» պոեմիս համար ստանալիքի մնացորդը—85 ռ.

ընդամենը-430 ռ.
Եղիշե Չարենց

<1>924, 28 VIII

29. <«ՆՈՐՔԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ>

Հանձնելով «Նորքի» խմբագրության «Ստիննեսի մասին» պոեմս և «Երկիր Նայիրի» վեպի վերջին մասը, պարտավորվում եմ չհրատարակել դրանք առանձին հրատարակությամբ հանձ<ն>մանս օրից վեց ամսվա ընթացքում։

Եղիշե Չարենց

<1>924, 29 VIII