Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/508

Այս էջը սրբագրված է

այդ օրերը մասնակցել ինստիտուտի պարապմունքներին։ Խնդրում եմ օրը փոխել։

Ե. Չարենց

<1925>

33. <Ս. ՆԱԶԱՆՅԱՆ «ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ»>

Սրանք պարզապես ֆելիետոններ և очерк-ներ են, որ քիչ կապ ունեն գեղարվեստական գրականության հետ։ Մի քանիսը կարելի է հրատարակել Քաղգլխհրատի գծով, որպես ագիտ պատմվածքներ։

Ե. Չարենց

1928, 8 X

34. ԸՆԿ. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Մոսկվա

Պետհրատի խմբագրական կոլեգիան ամսիս 13-ի իր ունեցած նիստում, քննելով Ձեր «Գույների կռիվը» ժողովածուի հրատարակության հարցը, որոշեց՝ տպագրել միմիայն անտիպները։

Քանի որ Ձեր ներկայացրած նյութերից անտիպ է միմիայն «Հեքազ բաջին», ուստի խնդրում ենք հայտնել Ձեր համաձայնությունը այդ գրվածքը առանձին գրքույկով հրատարակելու մասին։

Գեղ. բաժնի վարիչ՝ Ե. Չարենց

17 հոկտեմբերի, 1928 թ.

35. <Ն. ՋԱՐՅԱՆ «ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՌՈԻՑՄԱՆ ԷՊՈՊԵԱ»>

Դնել հրատ. կոլեգիայի քննության։

Հանել «Կառուցողները» և «Վարդան Վարագյանը», ավելացնել անտիպ նյութեր։