Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/511

Այս էջը սրբագրված է

40. <ԱՐԱԶԻ «ԼՈԻՅՍԵՐԸ» (ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ)>

Մ տցվ ած է 1931 թվի հրատ. պլանի մեջ։

Վերադարձնել հեղինակին մեքենագրված նյութերը վերջնականապես ստուգելու, ձեռագիր նյութերը մեքենագրել տալու և ամբողջը մաքուր, տպագրության համար միանգամայն պատրաստի վիճակում ներկայացնելու համար:

Ե. Չարենց

<1931>, 19 VI

41. <Թ. ՏԱՐԵԿԱՆՅԱՆ «ՄԱՐԴՆ «ԱՆԻՐԱՎ» ԲՈԼՈՐԻՆ ԿԵՐԱՎ»>

Գրվածքի հիմնական դրույթը անընդունելի է մասսայական հակակրոնական ագիտացիայի տեսակետից. մասսայական ընթերցողին դժվար կլինի հասկանալ, որ հեղինակը հեգնելու համար է դուրս բերել աստծուն, հրեշտակներին և այլն իբրև կենդանի արարածներ։ Կան նաև այլ բազմաթիվ սխալ գաղափարական դրույթներ։

Չի տպվի։ Վերադարձնել հեղինակին։

Ե. Չարենց

1931, 5 VIII

42. ԿԱՐԻՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ, ՄՈՍԿՎԱ

Հեռագիր

Հայպետհրատը առաջարկում է թարգմանել Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունները» Ակադեմիա հրատարակության ռուսերեն լրիվ տեքստը, նկատի ունենալով նաև անգլերեն բնագիրը։