Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/516

Այս էջը սրբագրված է

միջնորդում է Լուսժողկոմատի առջև բավարարել ընկ. Շահնազարյանին անհատական կենսաթոշակով և արդպիսով հնարավորություն տալ նրան հետագայում զբաղվելու բացառապես գրական աշխատանքով։

Խ. Գ. ֆեդերացիայի քարտուղար` Ե. Չարենց
Գործավար` Բուռնազյան

<1931, նոյեմբեր>

51. <ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ>

1. Դիսկուսիա «Գեղարվեստական արժեքավորման խնդրի մասին».

2. Ակսել Բակունցի վերջին պատմվածքները.

3. Դ. Դեմիրճյանի վերջին վիպական գրվածքները.

4. Բանվոր հարվածայինների գրականությունը մեզանում.

5. Հեգելի ծննդյան 100-ամյակի առթիվ— Գ. Ք.1

6. Ղ. Աղայանի մահվան 20-ամյակը.

7. Պատվո երեկո նվիրված Նար-Դոսին.

8. Նկարչական վերջին ցուցահանդեսը.

9. Աբովյանի մասին.

<1931, նոյեմբեր>

52. ԸՆԿ. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Մոսկվա

Ձեր 28/XII—31 թ. նամակի

Ձեղ բաց կթողնվի ևս 400 ռ., պայմանով, որ թարգմանությունը ներկայացնեք ժամանակին։

«Լիլիպուտիա»-ն պետք է անպայման թողնել «Լիլիպուտիա»1։