Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/517

Այս էջը սրբագրված է

Եթե Դուք այլ աշխատանք վերցնեք և ժամանակին չկատարեք մեր պատվերը, մենք ստիպված կլինենք դիմել դատարանի։

Գեղ. բաժնի վարիչ` Ե. Չարենց
Քարտուղար Մ. Հայրապետյան

Ստացանք Ձեր թարգմանության I-ին մասը

Չարենց

5 հունվարի, 1932 թ.

53. ԸՆԿ. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Մոսկվա

Ձեր 19/1—32 թ. նամակի

Ձեզ համար դուրս է գրված ևս 400 ռ., որը կստանա ամսիս 31-ին ընկ. Հակոբ Քոչարյանը:

Խնդրում ենք, համաձայն պայմանագրի, «Գուլիվերի ճանապարհորդությունը» գիրքը լրիվ ներկայացնել ժամկետին, ս. թ. փետրվարի 28-ին։

Գեղ. բաժնի վարիչ Ե. Չարենց
Քարտուղար` Մ. Հայրապեստյան

28 հունվարի, 1932 թ.

54. ԸՆԿ. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

Մոսկվա

Ձեզ հանձնարարված «Գուլիվերի ճանապարհորդությունը» գրքի թարգմանության հանձնելու ժամկետը լրանում է ս/թ փետրվարի 28-ին, իսկ Դուք ուղարկել եք միայն կեսը։