Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/519

Այս էջը սրբագրված է

Խնդրում ենք անմիջապես պատասխանել, թե ե՞րբ եք ուղարկում վերոհիշյալ նյութերը, որպեսզի մենք կարողանանք «Գուլիվերի» հրատարակությունը մտցնել մեր հրատարակչական արտադրական պլանի մեջ:

Գեղբաժվարիչ` Ե. Չարենց
Քարտուղար` Շահրիկյան

21 IX, 1932 թ.

57. ՏԵՂԵԿԱՆՔ

Ընկ. Դեմիրճյանին

Համաձայն Պետհրատի վարչության հաստատած Գեղ. բաժնի 1932 թ. թեմատիկ պլանի` Ձեր երկերի ժողովածուի 2-րդ հատորին հատկացված է 12 տպա գրական մամուլ։

Գեղ. գրակ, բաժվար` Ե. Չարենց
Քարտուղար` Մ. Հայրապետյան

23 դեկտեմբերի, 1932 թ.

58. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ, ՄՈՍԿՎԱ

Հեռագիր

Զեր ժողովածուն1 ստացված է, պակսում է «Կարմիր մեխակները», ուղարկեցեք։

Չարենց

<24 VI, 1933, Երնան>