Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/520

Այս էջը սրբագրված է

59. ՎԱՐՍԵՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԻՆ

Հարգելի ընկեր,

Զեր բանաստեղծությունների «Քաղաքում» ժողովածուի նյութերը հնացած են և հրատարակության համար աննպատակահարմար։

Գեղբաժվար` Չարենց

1933, 17 VII

60. Դ ՍԻՄՈՆՑԱՆԻՆ, ԵՐԵՎԱՆ, ԳՐՈՂՆԵՐԻ ՏՈԻՆ

Հեռագիր

Փոխտվություն տալու վերաբերյալ Սիմոնյանի հեռագիրը հասկացվել է այնպես, թե վերանայվում է գործուղում տալու մասին Մկրտչյանի հեռագիրը։ Շտապ հաստատեք գործուղում տալն առանց փոխտվության։

Չարենց

<1935, հուլիս, Մոսկվա>