Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/523

Այս էջը սրբագրված է

<ԶԵԿՈԻՅՑ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՎԱՌՆԵՐԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱԳՈԻՄԱՐՈԻՄ>

(1921 թ. հունվար)

8. Արվեստի բաժնի զեկուցման առթիվ

<ամագումարը, լսելով արվեստի բաժնի վարիչի զեկուցումը արվեստի նշանակության և նրա դերի մասին, պատրաստակամություն է հայտնում ամեն կերպ աջակից հանդիսանալ արվեստի բաժնին, որ արվեստը Խորհրդային Հայաստանում համատարած դառնա բանվոր գյուղացիական լայն շրջաններում։

«ԵՐԵՔԸ» ԳՐԱԿԱՆ ԳՐՈԻՊԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՐԵԿՈՆ

Ամսույս 20-ի երեկոյան Երևանի կուսակցական ակումբում տեղի ունեցավ «Երեքը» գրական գրուպայի երկրորդ երեկոն1: Դասախոսեց ընկեր Չարենցը Վահան Տերյանի մասին։ Դասախոսը, սկզբում ընդգծելով այն հանգամանքը, որ Վ. Տերյանը միանգամայն հաջող կերպով կարողացել է իր տրամադրություններին համապատասխան բանաստեղծական ձև ստեղծել, անցնում է Տերյանի բանաստեղծությունների բովանդակության քննությանը։