Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/53

Այս էջը հաստատված է

հրատարակած «Вихи» անունը կրող ժողովածուի25 հետ՝ մանավանդ ռուս բուրժուական ինտելիգենցիայի այդ ժամանակ ունեցած տրամադրությունները հասկանալու տեսակետից։ 908-ին հրատարակած իրենց այդ տխրահռչակ ժողովածուում, ռուս յոթը ականավորինտելի գենտներ26, որ մինչև հեղափոխությունն իրենց նույնիսկ մարքսիստներ են անվանելիս եղել, կոչ են անում ռուս ինտելիգենցիային ձեռք քաշել հեղափոխությունից, որովհետև, ասում են նրանք, ռուս աշխատավոր ժողովուրդը չի բավականանա իրենց պահանջներով — այլ կձգտի հեռուն։ Եվ այդ ձգտման ճանապարհին ոտնատակ կանի իրենց՝ ռուս ինտելիգենտներին։ «Մենք պետք է վախենանք հեղափոխական ժողովրդից ավելի, քան ցարական կառավարությունից և օրհնենք այդ կառավարությունը»27— սպիտակի վրա սևով իր առաջնորդողում գրում է Գերշենզոնը, յոթից մեկը, —«որովհետև»,—շարունակում է նա, — «այդ կառավարությունը իր սվիններով և բանտերով պաշտպանում է մեզ գազազած ժողովրդից»։ Եվ այս ավելի քան անկեղծ տողերով Գերշենզոնը միանգամայն բնորոշում է այն մռայլ ժամանակաշրջանի ռուս ինտելիգենցիա հոգեբանությունը։ Այդ նույն ինտելիգենցիայի հարազատ արտահայտիչներն էին գեղեցիկ գրականության ասպարեզում ռուս սիմվոլիստները։

Բուրժուական ինտելիգենցիան այն սև օրերին իրոք որ խուճապի էր մատնվել: Ինչպես իրեն սնող դասակարգը՝ նա ևս գիտակցում էր, որ հեղափոխությունը պիտի ոտնատակ անի իրեն, որ մինչ այդ հավակնություն ուներ կարծելու, որ ինքն է «Ժողովրդի առաջնորդը»։

Աշխատավորության տարերային շարժման անսպասելի ընթացքից շշմած-այդ ինտելիգենցիան գլխիվայր