Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/530

Այս էջը սրբագրված է

ներկա հսկայական ժամանակաշրջանում գրական ո՞ր հոսանքներն են ապրել արդեն իրենց փառքի դարը, որո՞նք են այսօրվա տրամադրությունների և աշխարհազգացումների արտահայտիչը և որո՞նց է պատկանում ռուսական պոեզիայի ապագան։

Այս նախաբանից հետո զեկուցողն անցնում է ինֆորմացիոն մասին, ըստ որում պարզում է Ռուսաստանում գոյություն ունեցող հազար ու մի գրական հոսանքների և շկոլաների հասարակական, սոցիալական արժեքը։

Թվելով նրանցից մի քանիսի անունը, զեկուցողը արտահայտում է այն տեսակետը, որ գրական հոսանքի և շկոլայի անուն վայելելու հավակնություններով հանդես եկած այդ «հոսանքների» մեծագույն մասը ոչ մի դեպքում չի կարող իրապես հոսանք կամ շկոլա համարվել, որովհետև նրանք հանգես չեն բերում հասարակական և ոչ մի նոր ֆորմացիայի հոգեբանական նոր շունչը և հետևաբար չեն կարող ոչ մի նոր խոսք ասել անգամ ֆորմալ բնավայրում։

Եվ այդպես մոտենալով խնդրին, զեկուցողը կանգնում է այն տեսակետին, որ, խոսելով արդի ռուս պոեզիայի մասին` կարելի է ծանրանալ միմիայն չորս գլխավոր հոսանքների վրա, որոնք փաստորեն արտահայտություն են հասարակական որոշ խավերի և ֆորմացիաների տրամադրությունների։

Այդ չորս հոսանքը հետևյալներն են։

1) Սիմվոլիզմ, որն արտահայտություն է 1905 թվին <հաջորդած> ցարական սև ռեակցիայի օրերի բուրժուական ռեակցիոն տրամադրությունների, որոնց բովանդակ իմաստը կայանում է անհատի ազատագրման միջոցների որոնումների մեջ. բուրժուազիան` վախեցած և սարսափած հեղափոխական ըմբոստ շարժումներից`