Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/533

Այս էջը սրբագրված է

Գրական այս հոսանքը, հանձին գլխավորապես Սերգեյ Եսենինի` ստեղծել է մի շարք չափազանց արժեքավոր գրական գործեր, որոնց մեջ գեղարվեստական մեծ շնչով պատկերացված է այն տագնապը, որ տիրում է գյուղում` քաղաքի հաղթական արշավի շնորհիվ:

Գյուղն ու քաղաքը իմաժինիստների աչքում հակամարտ ու թշնամի ուժեր են և նրանց ընդհարումի տագնապով լեցուն. «գյուղացիական վերջին պոետ» Սերգեյ Եսենինը ստեղծագործում է իր ամենախոշոր գործերը։

4) Պրոլետարական պոեզիա — Այս հոսանքը դեռևս չափազանց թույլ է և պրիմիտիվ։ Նրա ամենակարող ներկայացուցիչն է հանդիսանում Վասիլի Կաղինը2, որը սակայն իր գործերում դեռևս չի կարողանում հայտարարել մեր մեծ և ահեղ օրերի շունչն ու թափը:

Պրոլետարական պոետները դեռ չեն ստեղծել իրենց նոր շունչը, չափը, թափը։ Ըստ մեծի մասին նրանք դեռ գրում են հին պոեզիայի չափերով և հանդերով ու թափով։ Նրանց դերը դեռ ապագայումն է, դեռ գալիք է, բայց դրա համար նրանք դեռ ահագին նվաճումներ ունեն կատարելու և սովորելու թեկուզ հենց նույն ֆուտուրիզմից, որի զորավոր ազդեցության տակ նրանք գտնվում են այժմ։

Ի վերջո զեկուցողը հայտնում է այն կարծիքը, որ նոր պոեզիան, որը, անշուշտ, լինելու է պրոլետարական, կստեղծվի այն ժամանակ միայն, երբ հին կուլտուրան կնվաճվի կուլտուրապես և ոչ թե հոննական արշավանքով, այն ժամանակ, երբ մենք կունենանք պրոլետարական անխառն կենցաղ և հոգեբանություն, իսկ մինչ այդ հսկայական գործ կա կատարելու, սովորելու։ Զեկուցողին հակաճառում են ընկերներ Աշոտ Հովհաննիսյանը, Աղատ Վշտունին, Պարիսը, Խորունին3 և