Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/537

Այս էջը սրբագրված է

ՊՐՈԼԵՏ-ԱՍՈՑԻԱՑԻԱՅՈՒՄ

Կիրակի, հոկտեմբերի 30-ին, Հայարտանը տեղի ունեցավ Վրաստանի պրոլետգրողների ասոցիացիայի հայկական սեկցիայի հերթական հավաքույթը: Սեկցիայի անդամ Եղիշե Չարենցը զեկուցեց «Գրականության և գրական կազմակերպությունների գրությունը Հայաստանում» նյութի մասին:

Ընկ. Չարենցը մանրամասնորեն կանգ առավ Հյաստանի գրական հոսանքների վրա և շեշտեց, որ այնտեղ աշխատանքի թափն ընդհանրապես թույլ է: Աշխատանքների թուլության պատճառն այն է, որ գրական ուժերը ջլատված են: Այնուհետև ընկ. Չարենցը կանգ առավ «Պրոլետգրողների միության» աշխատանքների վրա և ցույց տվեց նրա ղեկավարության սխալներն ու թերությունները:

Թույլ է նաև քննադատությունը:

Զեկուցողն իր ասածները հաստատելու համար բերում է ցիտատներ «Գրական դիրքեր<ում>ից»1:

Զեկուցումից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակություն և ընդունվեց հետևյալ բանաձևը.

«Լսելով ընկ. Չարենցի «Գրականության և գրական կազմակերպությունների դրությունը Հայաստանում» զեկուցումը` Վրաստանի պրոլետ գրողների ասոցիացիայի հայկական սեկցիան անհրաժեշտ է գտնում շուտափույթ կազմակերպել Անդրկովկասյան գրողների ֆեդերացիա2, որը կընդգրկի իր մեջ բոլոր գրական հոսանքներն ու կուժեղացնի նրանց աշխատանքները»[1]:

  1. * «Պրոլետար»-ի մոտակա №№-ից մեկում կտրվի մանրամասն հաշվետվություն3 ընկ. Չարենցի զեկուցման, ընդդիմախոսների և զեկուցողի եզրափակման խոսքի մասին