Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/538

Այս էջը սրբագրված է

ԸՆԿ. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբերի 25-ին Թուրքական կուլտուրայի տանը Ադրբեջանի պրոլետգրողների ասոցիացիայի հայկական սեկցիայի բազմամարդ հավաքույթում ընկ. Եղիշե Չարենցը դասախոսեց1 «Հետ-հոկտեմբերյան հայ գրականության ներկան և հեռանկարները» նյութի մասին:

Դասախոսը նախ արձանագրեց այն փաստը, որվերջերս մեր մամուլի էջերում առանձին ընկերներ հանդես եկան այնպիսի հոդվածներով, որոնց մեջ կասկածի տակ է առնվում հայ պրոլետարական գրականության գոյությունը Հոկտեմբերի առաջին տասնամյակի նախօրյակին: Ընկ. Ս. Խանոյանի հոդվածից երևում է2, ասում է դասախոսը,- որ հայ պրոլետարական գրականություն դեռ չի ստեղծվել: Ընկ. ընկ. Ալազանը, Վշտունին և Մկրտիչ Արմենը թեև չեն ասում, որ հայ պրոլետարական գրականություն չկա, բայց ասում են, որ շատ թույլ է այն: Ապա նրանք փորձում են վերլուծել այդ երևույթը և ցույց տալ նրա պատճառները: Եվ նրանք` Ալազանը, Վշտունին և Մկրտիչ Արմենը3 տարբեր ձևերով գալիս են գրեթե միևնույն եզրակացության, թե արդի հայ պրոլետարական գրականության «թուլության» հիմնական պատճառները պիտի համարել այն, որ մեր գրական քննադատությունը միակողմանի է, որ հարկավոր չափով դաստիարակչական աշխատանք չի տարվում պրոլետգրողների մեջ, որ նյութական միջոցների սղության պատճառով անբավարար վիճակում է գտնվում հրատարակչական գործը և այլն:

Իմ կարծիքով, - ասում է Չարենցը, - նման մոտեցումը այնպիսի կարևորագույն խնդրին, ինչպիսին է հետհոկտեմբերյան հայ պրոլետարական գրականության պրոբլեմը, սկզբունքորեն միանգամայն սխալ է: Դա դիալեկտիկական