Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/539

Այս էջը սրբագրված է

և մարքսիստական մոտեցում չէ. Առաջինը` բոլորովին ճիշտ չէ, թե հետ-ոկտեմբերյան խորհրդային և պրոլետարական գրականություն դեռ չի ստեղծվել: Հետ-հոկտեմբերյան հայ գրականության գոյությունը և զարգարումը անվիճելի փաստ է: Երկրորդ` եթե խոսվում է այդ գրականության թուլության մասին, ապա դրա հիմնական պատճառները այն չեն, ինչ որ մատնանշում են հիշյալ ընկերները: Այդ պատճառները պիտի փնտրել ոչ թե զանազան տեխնիկական խոչնդոտների մեջ, այլ սոցիալական և պատմական պայմանների մեջ: Այդ տեխնիկական խոչընդոտները ոչ թե պատճառներ են, այլ ավելի շուտ հետևանք են սոցիալական և պատմական պայմանների: Իսկ որոնք են այդ հիմնական պատճառները: Այդ պատճառները թաքնված են այն պատմական ու սոցիալական կոնկրետ փաստի մեջ, որ մինչև Հոկտեմբերը պրոլետարիատը չի կարողացել և չէր կարող ստեղծել իր կուլտուրական գործիչների կադրերը (խոսքը չի վերաբերում պրոլետարիատի քաղաքական իդեոլոգիայի և հեղափոխության գործիչների կադրերին, որոնք ստեղծվել են և կարող էին ստեղծվել բուրժուական հասարակարգում): Մասնավորապես պրոլետարիատը չէր կարող մինչհոկտեմբերյան շրջանում ստեղծել իր գեղեցիկ գրականության մշակների կադրեր և առհասարակ իր արվեստագետների կադրեր: Բուրժուազիան դեռ ֆեոդալիզմի գերիշխանության ժամանակ կարող էր ստեղծել և ուներ իր արվեստագետները, իր կուլտուրական գործիչների կադրերը: Իսկ պրոլետարիատը իր կուլտուրական կադրերը կարող է ստեղծել միայն իշխանությունն իր ձեռքն առնելուց հետո, միայն պրոլետարական դիկտատուրայի շրջանում:

Ապա ընկ. Չտրենցը կանգ է առնում այն հարցի վրա, թե ինչ նվաճումներ ունի հետ-հոկտեմբերյան հայ