Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/543

Այս էջը սրբագրված է

սարապես պնում են իրար հետևից, մի կողմից` Բեսենևի ընտանիքում տեղի ունեցող և մյուս կողմիցճ մասսայական տեսարանները։ Մեզանում ավելի խորացրել են անհատական-հոգեբանական տեսարանները։

Սա մի մինուս է ոեժ. Ֆրիդի համար։

Հնկ. Չարենցը հիացմունքի խոսքեր է ասում Հրաչյա Ներսիսյանի և Ռ. Վարդանյանի հասցեին5:

Մյուս դերակատարներին ընկ. Չարենցը հետևյալ գնահատականներն է տալիս.

Ջանանը, չնայած որ մեր լավագույն դերասաններից է, սխալ է հասկացել Գոդունի դերը։

Վաղարշյանը լավ է հասկացել իր դերը (Ֆոն-Շտուբե)։

Ավետ Ավետիսյանը (Շվաչ) լայն դիապազոնի դերասան է, բայց չունի չափի զգացում։

Լյուսի Մեդնիկյանը (Քսենիա) 1-ին գործողության մեջ շատ թույլ է, իր ձայնի վրա քիչ ուշադրություն է դարձնում, իսկ 3-րդ գործողության վերջում լավ է խաղում։

Սուր. Քոչարյանը (Պալևոյ) կլասիկ կերպով կարողանում է տալ այդ տիպը։

Մանվելյանը (Կոնտր-ադմիրալ) սխալ է հասկացել իր դերը։

Սոցիալապես գազազած հեղափոխական նավաստիները ճիշտ չեն ներկայացված, բոլորն իրար նման են:

Նավաստիների աշխատանքի տեսարանը նույնպես թույլ է. աշխատանքը չի զգացվում։

4-րդ գործողության վերջին տեսարանն անհաջող է: Նոր ժամապահը (չասավոյ) վախկոտ է. այս տեսարանում զգացվում է մի տեսակ միստիկա։

Ֆինալը, որը մյուս բեմերում գովասանքի է արժանացել, մեզ մոտ նույնպես թույլ է. կարծես մի պարադ