Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/546

Այս էջը սրբագրված է

Էին գրողներ, նկարիչներ և մանկավարժներ: Մանկական գրականության գրության և խնդիրների մասին ընդարձակ զեկուցումով հանդես եկավ ընկ. Ե. Չարենցը:

Ընկ. Չարենցը, կանգ առնելով մանկական գրականության զարգացման անցած էտապների վրա, արձանագրեց, որ վերջին երկու տարում խոշոր նվաճում և բեկում է կատարված այդ ուղղությամբ։ Այդ նվաճումն արտահայտվում է նրանով, որ վերջին շրջանում ժամանակակից թեման կազմում է մանկական գրականության առանցքը: Երկրորդ նվաճումն այն է, որ ինքնուրույն գրականությունն արդեն գերակշռում է թարգմանականից։ Մեր խորհրդային մի շարք գրողներ վերջին տարում, աշխատելով մանկական գրականության մարզում հրապարակի վրա դրեցին մի քանի, ըստ ամենայնի հաջող գրքեր, ինչպես ընկ. ընկ. Ստ. Զորյանի «Հերոս կոմունարը», Ալազան ի «Խորհուրդների համար», Վ. Նորենզի «Կարմիր հերոսը», Մ. Արմենի «Կինոն» և այլն: Անցնելով թերություններին՝ Չարենցը կոնկրետ օրինակներով ցույց տվեց, որ մանկական գրականության ասպարեզում խալտուրան դեռևս ահագին տեղ ունի, և գրողների ուշադրությունը հրավիրեց մանկական գրքի գեղարվեստական որակի, լեզվի մաքրության և մատչելիության վրա։

Ընկ. Չարենցը մանրամասնորեն կանգ առավ մանկական գրքի նկարազարդման ու ձևավորման (տպագրական) խնդիրների վրա, արձանագրելով նվաճումները և ցույց տալով կոնկրետ օրինակները, նա անցավ թերությունների քննության:

Մտքերի փոխանակությանը մասնակցեցին` ընկ. ընկ. Ալազանը, Սիմակը, Վ. Գայֆեջյանր, Ստ. Լիսիցյանը, Գ. Բեսը, ուսուցիչներ` Գասպարյան, Մամիկոնյան, տպարանի բանվորներից Սերոբը և ուրիշները: