Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/549

Այս էջը սրբագրված է

<ԵԼՈԻՅԹ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ԴԻՍՊՈԻՏՈԻՄ>

Ապա հանդես է գալիս ընկ. Ե. Չարենցը. նա դատապարտում է ընկ. Ն. Զարյանի այն սխալ և վնասակար դրույթը1, որ նա հանդես բերեց ընկ. Ա. Բակունցի վերաբերմամբ, համարելով Բակունցի գործադրած այդ ձևը միանգամ այն ճիշտ և պատմվածքի համար շահեկան։ Ապա ընկ. Չարենցը, բացատրելով կեղծ կլասիցիգմի էությունը, միանգամայն սխալ համարեց ընկ. Ն. Զարյանի հասկացողությունը կեղծ կլասիցիզմի մասին։

Այնուհետև ընկ. Չարենցը, խոսելով սոցիալիստական ռեալիզմի մասին, ասաց, որ մի շարք ընկերներ միանգամայն սխալվում են, կարծելով, որ սոցիալիստական ռեալիզմ նշանակում է միայն առօրյա խնդիրների մասին գրելը։ Սոցիալիստական ռեալիզմն ընդգրկելու է նաև մեր ժամանակի փիլիսոփայական խնդիրների վերարտադրումը, ինչպես իր ժամանակին արել է Գյոթեն։