Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/553

Այս էջը սրբագրված է

ԴԵԿԼԱՐԱՑԻԱ ԵՐԵՔԻ

Ներկա հայ բանաստեղծությունը մի թոքախտավոր է, որ անխուսափելիորեն դատապարտված է մահվան:

Նրա գոյության միակ արդարացումը—մահամերձ լինելն է։

նրա տրադիցիաները նման են թոքախտավոր երեխաների, որոնք, բացի վարակումից, ոչինչ չեն առաջացնելու։

«Հայրենիք», «Սեր անբիծ», «Անապատ ու մենություն», «Մթնշաղներ նրբակերտ», «Մոռացում ու երազներ»1, — ահա մեր գրական թոքախտի մանրեները, որոնց առաջացրած պտուղներն են` նացիոնալիզմ, ռոմանտիզմ, պեսիմիզմ և սիմվոլիզմ:

Մենք հանդես ենք գալիս որպես ախտահանողներ:

Մենք բերում ենք մեզ հետ մաքուր օդ և երկաթե աոողջություն։

Քաղքենի նացիոնալիզմին մենք հակադրում ենք պրոլետարական ինտերնացիոնալիզմը։

«Անբիծ սիրուն» մենք դեմ ենք դնում սեռական առողջ բնազդը։

Մեղ համար «Անապատները» դարձել են բազմաժխոր քաղաքներ։