Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/557

Այս էջը սրբագրված է

-Ագիտկան, պրոլետ. դիկտատուրայի ժամանակաշրջանից վերցրած արկածային վեպը, սատիր-ագիտը1, հերոսական (պրոլետարիատի մեծագործությունները վեր հանող) ագիտ-դրամտն։

Դեմ է`

Ամեն տեսակի հոգեբանական վեպերի, ապոլիտիկ կենցաղագրության, ձախ, էապես աջագույն անարխոֆուտուրիզմին (Կարա -Դարվիշ, Վասիլի Կամենսկի, Կրուչենիխ)2, պրոլետնեյնիմիզմին («Մուրճ», «Դարբնոց»)3, մաքուր ֆորմալիզմին (Շկլովսկի, Ժիրմունսկի, Ռոմա Յակոբսոն)4:

Նկարչության մեջ «Ստանդարտն» ընդունում է5.

— Պլակատ, կարիկատուրա, իլյուստրացիա, շարժ, այսինքն տվյալ արվեստի այն ներգործող տեսակները, որոնք ի նկատի ունեն մասսայական սպառողին և արտադրվում են մեքենայական միջոցներով, նա պահանջում է հանել նկարչությունը իր կուստար վիճակից և բարձրացնել այն մինչև տեխնիկայի կատարելագործված ձևերը։

Ձեռագործ պեյզաժին, ժանրին, պորտրետին նա հակադրում է ֆոտո և կինո նկարներ։

Նրա աշխատանքի մեթոդը կոնստրուկտիվիստական է. — պարզություն, ուտիլիտար նպատակահարմարություն, նյութի տնտեսորեն օգտագործում։

Նկարչության մեջ «Ստանդարտը» դեմ է`

— Դիտողական, պասսիվ, իլյուզիոն արվեստին, կռվում է ինքնանպատակ ֆորմալիզմի և էսթետիզմի դեմ։

Ճարտարապետության մեջ «Ստանդարտը» դեմ է հին ոճերի ամեն տեսակի ռեստավրացիայի, լինի դա հունական, գոթական, թե հայկական ոճ։ Ճարտարապետությունը