Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/559

Այս էջը սրբագրված է

հավերժացնելու խնդիրը արդեն հասունացել է, և ժամանակն է, որ մենք այդ խնդիրը դնենք ընդհանուր պլանային ձևով` կապված մեր քաղաքների սոցիալիստական վերակառուցման և գեղարվեստական ձևավորման հետ:

Ուստի մենք առաջարկում ենք այս խնդիրը չթողնել զանազան տոնական առիթների և մասնավոր նախասիրությունների ինքնահոսին, այլ համապատասխան պետական և հասարակական հիմնարկների ներկայացուցիչների կողմից կազմել մի հանձնաժողով, որը կմշակի Հայաստանի քաղաքների վերակառուցման պլանների հետ համաձայնեցված, գրական- հասարակական գործիչներին արձաններով և այլ մոնումենտալ ձևերով հավերժացնելու միասնական պլանը, որ մեր լայն մասսաների կողմից քննարկման և դրվատման ենթարկվելուց հետո կհանձնվի համապատասխան պետական մարմիններին` հաստատելու և ընթացք տալու, ինչպես այդ արվում է խորհրդային մյուս հանրապետություններում:

Իսկ խնդրի հարուցման անհատական նախաձեռնության այն ձևը, որին դիմել են մի խումբ ընկերներ, մենք համարում ենք սխալ և համոզված ենք, որ այդ կարգով մենք չենք ունենա Հայաստանի քաղաքներում մեր գրական- մասսայական գործիչներին անհրաժեշտ հերթականությամբ մոնումենտներ կառուցելու միասնական պլան և այդ գործը հետագայում ևս ենթակա կլինի առիթից առիթ ընձեռնվող անհատական և ոչ լայն մասսայկան նախաձեռնության: