Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/563

Այս էջը սրբագրված է

Չարենցի Երկերի ժողովածուի VI հատորում զետեղված հոդվածների, զեկույցների, գրախոսականների ու հաղորդումների մեծ մասը տպագրվում է մամուլից, որոշ զեկույցներ` արխիվներում պահպանվող սղադրություններից։ Առաջաբաններն ու վերջաբանները տպագրվում են համապատասխան գրքերից ու ժողովածուներից:

Նամակներն ու հեոագրերը, հայտարարությունները, դիմումները, օրագրերը, պաշտոնական գրությունները հիմնական մասով տպագրվում են Գրականության ու արվեստի թանգարանի և Հոկտեմբերյան հեղափոխության ու սոցիալիստական շինարարության պետական արխիվի ֆոնդերում պահպանվող բնագրերից։

Հատորում կիրառված է հանդեսների, ամսագրերի ու լրագրերի անունների հետևյալ համառոտագրությունը։

Ավ— Ավանգարդ, լրագիր, Երևան։
ԳԴ — Գրական դիրքերում, ամսագիր, Երևան:
ԳԹ — Գրական թերթ, լրագիր, Երևան:
ԽՀ — Խորհրդային Հայաստան, օրաթերթ, Երևան:
ԿԱստ — Կարմիր աստղ, օրաթերթ, Թիֆլիս:
Կոմ — Կոմունիստ, օրաթերթ, Բաքու:
Մտկչ — Մարտակոչ, օրաթերթ, Թիֆլիս:
Մրճ — Մուրճ, ամսագիր, Երևան:
Նք — Նորք, հանդես, Երևան:
ՆՈՒ — Նոր ուղի, ամսագիր, Երևան:
ՊԿ — Պիոներ կանչ, լրագիր, Երևան։
Պր — Պրոլետար, օրաթերթ, Թիֆլիս։
Պք — Պայքար, «Խորհ. Հայաստանիս գրական հավելված, Երևան։
St — Standard, ամսագիր, Մոսկվա։


1920—1921 թթ. Երևանում լույս տեսած «Կոմունիստ» (հետագայում «Խորհրդային Հայաստան») օրաթերթի անունը նշվում է «Կոմունիստ»։