Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/565

Այս էջը սրբագրված է

ՀՈԴՎԱԾՆԵՐ, ԶԵԿՈՒՅՑՆԵՐ, ԱՌԱՋԱՐԱՆՆԵՐ, ԳՐԱԽՈՍԱԿԱՆՆԵՐ

ԵՐԿՈԻ ԽՈՍՔ

<1922 թ. «Երկերի ժողովածուի»>

(էջ 7)

1922 թ. Մ շոսկվայում հրատարակված Չ-ի «Երկերի ժողովածուի» (երկու հատորով) առաջաբանն է. թվագրված է` Մոսկվա, 1921, դեկտեմբեր։ Տպագրվում է «Երկերի ժողովածու»-ից։

1. Իմ հրատարակություններն ինքս անել - Չ-ի պատանեկան տարիների մտերմուհի Կ. Քոթանջյանը պատմում էր, որ Չ-ը հոր` Աբգար Սողոմոնյանի, խալիների և փուշիների վաճառքից ստացված գումարներով է հրատարակել «Ծիածանը» (1917, Մոսկվա)։

2, Pro domo sua - Լատիներեն է` «իր տան համար»։ Գործածվում է «իմ անձի, իմ գործի առիթով» իմաստով։

3. Ըստ որում առաջինի մեջ մտնում են լիրիկական բանաստեղծությունները և պոեմները, իսկ երկրորդի մեջ- էպիկական պոեմները- Հետագայում ևս Չ-ն իր երկերը հրատարակում էր նույն բաժանումով, միայն թե նախ զետեղում էր էպիկական, ապա լիրիկական ստեղծագործությունները։

4. Նախկին հրատարակածներիս ուղղումներին - նոր հրատարակության առիթով Չ-ը զգալի փոփոխություններ էր կատարել «Կապուտաչյա հայրենիք» և «Դանթեական առասպել» պոեմներում որոշ շտկումներ արել առանձին գրքով լույս տեսած կամ մամուլում հրապարակված ստեղծագործություններում։ Այդ փոփոխությունները